Եկեք և մնացեք
24.09.2025 | 21:59
Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ,
և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ (Մատթ. ԺԱ. 28)։
Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք:
Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի։ Վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին, հանգիստ ու անխռով եղեք:
Ինձ մոտ եկեք ո’չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:
Օգնության համար վստա՛հ եղեք, իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:
Հանգստությունը վախ չի ճանաչում:
Հանգստությունը պակասություն չի ճանաչում:
Այն հզոր է ու վստահ:
Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին:
Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք:
Մի’ դանդաղեք:
Մեկնաբանություններ